BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ԵՄ-ն գնում է փոխադարձ կորուստների ճանապարհով

ԵՄ-ն գնում է փոխադարձ կորուստների ճանապարհով
28.07.2014 | 20:49

Ռուսաստանի տնտեսական կորուստները ԵՄ պատժամիջոցներից կկազմեն 100 միլիարդ եվրո երկու տարում: ԵՄ-ը ևս կկրի համարժեք կորուստ՝ հաղորդել է Euobserver-ը՝ հղում անելով Բրյուսելում քննարկվող տնտեսական պատժամիջոցների փաթեթին ծանոթ աղբյուրին:
Եվրոպական պատժամիջոցները Ռուսաստանին կարժենան 23 միլիրադ եվրո 2014-ին և 75 միլիարդ եվրո 2015-ին: ԵՄ երկրները ևս կորուստներ կունենան ՌԴ ֆինանսական շուկա մուտքի, զենքի, երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների վաճառքի սահմանափակումից: Euobserver-ը նշել է, որ Եվրոպան սպասում է ՌԴ-ի պատասխան քայլերին: Եվրահանձնաժողովի գնահատականով՝ կորուստները կարող են կազմել 40 միլիարդ եվրո այս տարի և 50 միլիարդ եվրո 2015-ին: ՌԴ-ի կողմից պատասխան պատժամիջոցները հարուցում են հատկապես խոցելի տնտեսություն ունեցող երկրների տագնապը: ԵՄ խորհրդի նիստում հարավեվրոպական պետությունները կոչ են արել հաշվարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման բացասական հետևանքները: Գերմանական տնտեսության Արևելյան կոմիտեի հաշվարկներով՝ պատժամիջոցները սպառնալիքի տակ են դնում 350 հազար աշխատատեղեր այն ձեռնարկություններում, որոնք կախում ունեն գերմանառուսական առևտրային հարաբերություններից: Կոմիտեի նախագահ Էկհարդ Կորդեսը ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ չնայելով գերմանական տնտեսությանը հասցված վնասին:
Հուլիսի 24-ին ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշեց պատժացուցակին հավելել ՌԴ-ի և ՈՒկրաինայի 15 քաղաքացիների և 18 կազմակերպություններ: Հուլիսի 17-ին ԱՄՆ-ը սկսեց պատժամիջոցների երրորդ փաթեթը, որ ուղղված է ռուսական տնտեսության առանձին սեկտորների դեմ՝ «Նովատեկի», «Ռոսնեֆտի», Արտաքին տնտեսական բանկի և Գազպրոմբանկի և այլ ընկերությունների դեմ:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ